Tert.am-ը գրում է.

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում`Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիաները կշարունակվեն այլ ձևաչափով, այս մասին հաղորդում է apsny.ge-ն:

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ իրենք հանրությանն առցանց հաղորդումներ կներկայացնեն խորհրդարանին հարող տարածքից:

Երեկ՝ ցույցերի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ, կազմակերպվել էր փողոցային վաճառք, որտեղ շուրջ 40 ստարտափեր վաճառքի էր ներկայացրել սեփական արտադրանքը:

Կազմակերպիչների համաձայն՝ ձեռք բերված գումարի մեծ մասը կտրամադրվի ակցիայի կազմակերպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել