Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին:

«Մենք չենք խոսել Նեյմարի մասին, բայց նա հիանալի խաղացող է։ Նրա հետ լուրջ վնասվածքներ են եղել, սակայն նա անհավանական մակարդակ ունի։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց մենք ունենք Դեմբելե, Կոուտինյո և Մալկոմ:

Վերջիններս մեզ համար կարևոր ֆուտբոլիստներ են, որոնք, հուսով ենք, կօգնեն մեզ հասնել կարևոր նպատակներին»,-ասել է Գրիզմանը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկոյից»՝ 120 միլիոն եվրոյի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել