Aysor.am-ը գրում է.

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան սահմանադրագետ Արամ Վարդևանյանը վստահ է՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորում չէր կարող կիրառվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո։

«Սահմանադրական դատարանի կողմից դատարանի դիմումը վարույթ ընդունելը վկայում է այն մասին, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (այս հոդվածով է Քոչարյանին մեղադրանքն առաջադրվել-խմբ.) խնդիր ունի, հետևաբար այդ պարագայում կալանավորումն առհասարակ չէր կարող կիրառվել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վարդևանյանը։

Նրա դիտարկմամբ, կալանավորումը, որը կիրառվել է Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, մարդու իրավունքների խախտում է համարվում։ «Սա ոչ թե իմ մեկնաբանությունն է, այլ Եվրոպական դատարանի, ինչպես նաև մեր երկրի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից և ամենակարևորը՝ իրավունքի գերակայությունից բխող մեկնաբանություն է», - հավելեց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել