Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ Է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, եւս 13 մարդ վնասվածքներ Է ստացել կայծակի հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ տեղեկատվության՝ ամենից շատ զոհեր են արձանագրվել Քանփուր եւ Ֆաթեհփուր քաղաքների շրջանում՝ հինգական մարդ: Նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների եւ տուժաների ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել