ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Դեմոկրատական կուսակցության անդամ և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չորս կին կոնգրեսականներին ուղղված նոր թվիթ է հրապարակել, որոնց նա ավելի վաղ վիրավորել էր, հաղորդում է AFP-ը:

Թրամփը, մասնավորապես, կին քաղաքական գործիչներից պահանջել է «ներողություն խնդրել բոլոր այն սարսափելի բաների համար, որոնց շուրջ նրանք խոսել են»:

«Ես չեմ հավատում, որ այդ չորս կին կոնգրեսականներն ունակ են սիրել մեր երկիրը… Նրանք պետք է ներողություն խնդրեն Ամերիկայից (և Իսրայելից) բոլոր այն սարսափելի (ատելությամբ լի) բաների համար, որոնց շուրջ նրանք խոսել են: Նրանք քայքայում են Դեմոկրատական կուսակցությունը, սակայն թույլ և անինքնավստահ մարդիկ են, որոնք երբեք չեն կարողանա ոչնչացնել մեր հզոր Ժողովրդին»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Կին քաղաքական գործիչները, ում հասցեին հնչել են ԱՄՆ նախագահի կտրուկ հայտարարությունները, իսպանական, արաբական, սոմալիական և աֆրոամերիկյան ծագում ունեն, ընդ որում, նրանցից երեքը ծնվել և մեծացել են ԱՄՆ-ում: Խոսքը վերաբերում է Ալեքսանդրիա Օքազիո Կորտեսին, Իլհան Օմարին, Ռաշիդե Թլաիբին և Այանե Փրեսլիին:

Վերջերս Թրամփը մի խմբագրված տեսանյութ է հրապարակել՝ Իլհան Օմարին անուղղակիրոեն մեղադրելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերին ուշադրություն չդարձնելու և հարձակման հեղինակներին հովանավորելու մեջ:

ԱՄՆ-ի մուսուլման կոնգրեսական Իլհան Օմարի դեմ հարձակումներն ավելացել են տեսանյութի հրապարակումից հետո:

Իսրայելին քննադատելու պատճառով ԱՄՆ Կոնգրեսի մյուս մուսուլման կին կոնգրեսական Ռաշիդե Թալեբին «հակասեմական» պիտակ են փակցրել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսականը պարտավոր է առնվազն դուրս գալ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կազմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել