Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բավարիայի» դեմ ընկերական խաղից հետո (1-3) հրապարակայնորեն հայտարարեց, որ Գարեթ Բեյլը կհեռանա «արքայական» ակումբից այս ամառ։ Ֆրանսիացի մասնագետը հույս հայտնեց, որ 30-ամյա ֆուտբոլիստը որքան հնարավոր է շուտ կհեռանա ակումբից՝ ասելով, որ այդպես լավ կլինի բոլոր կողմերի համար։ 

Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետի պատասխանը չուշացավ։ Նա Զիդանի պահվածքը անհարգալից անվանեց։ Գործակալի կարծիքով՝ մարզիչը չպետք է այդպես խոսի մի ֆուտբոլիստի մասին, ով այդքան բան է տվել «Ռեալին»։ 

Համաշխարհային մամուլը սկսեց գրել Բեյլի կարիերայի շարունակության մի քանի տարբերակների մասին։ Armsport-ը իմի է բերել հնարավոր բոլոր ուղղությունները։ 

1․ Չինաստան

Առաջիններից մեկը Չինաստան տեղափոխությունն է։ Չինական ակումբները պատրաստ են եվրոպական ֆուտբոլի ցանկացած աստղի համար միլիոններ շռայլել, միայն թե նրանք իրենց ներկայությամբ զարդարեն չինական սուպերլիգան։ Բեյլը մեծ հաշվով հետաքրքրված չէ այս տարբերակով։ Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Եվրոպայում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել