Բրիտանիայի Յորքշիր նահանգի Լիդս քաղաքի բնակչուհին մտադիր է ամուսնանալ ջահի հետ, հաղորդում է Daily Mirror-ը:

35-ամյա Ամանդա Լիբերթին ջահը գնել է առցանց աճուրդում: «Ես 400 ֆունտ եմ ծախսել, որպեսզի այն առաքեն Եվրոպայից: Դա սեր էր առաջին հայացքից»,- պատմել է կինը:

Ամանդան ջահին տվել է Լյումիեր անունը և արդեն ամուսնական մատանիներ է գնել: Նա պնդում է, որ հետևում է ջահի արտաքին տեսքին և այն փայլեցնում է գրեթե ամեն երեկո: «Ես գիտեմ, որ շատ մարդիկ իմ որոշումը տարօրինակ են համարում, բայց ես խելագար չեմ»,- հավաստիացրել է կինը:

Բացի Լյումիերից, Ամանդան նաև այլ ջահեր ունի, որոնց հետ նա բաց հարաբերություններ ունի: Նախկինում նա սիրահարված է եղել Նյու Յորքի Ազատության արձանին և նույնիսկ վերցրել է դրա ազգանունը: Սակայն հեռավորության վրա սիրավեպը չափազանց բարդ էր, ուստի նրանք ստիպված էին բաժանվել:

Համաձայն Electronic Journal of Human Sexuality ամսագրում հրապարակված ուսումնասիրության, անշունչ առարկաների նկատմամբ հակում ունեցող մարդկանց ավելի քան կեսը տառապում է աուտիզմի սպեկտրի խանգարումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել