Այս պատճառները Ձեզ դուր կգան, հատկապես եթե Դուք կարող եք ինքներդ կազմել աշխատանքային օրը:

Բուերի և արտույտների վիրտուալ պայքարն այնքան կրքոտ չէ, որքան մսակերներինն ու բուսակերներինը, բայց երբեմն նույնպես լինում է շատ դաժան: Արտույտներն ասում են, որ արևածագը լավագույն տարբերակն է նոր բան սկսելու համար, իսկ բուերը վստահ են, որ միայն գիշերվա խաղաղությունն է բացահայտում ամբողջ ստեղծագործական պոտենցիալը: Ո՞վ է ճիշտ: Հստակ ոչ ոք չի կարող ասել, բայց մենք փորձել ենք առանձնացնել արտույտների բերած պատճառաբանությունները, թե ինչու է պետք արթնանալ մինչև արևածագը:

1. Առավոտյան հեշտ է կայացնել բարդ որոշումներ

Ըստ հոգեբանների՝ կամքի ուժը, ինչպես մեր մկանների ուժը ունեն որոշակի վերջնական պահուստ: Օրվա ընթացքում այն աստիճանաբար սպառվում է, իսկ երեկոյան մեզանից շատերը բացարձակապես չեն լինում այնպիսի վճռական վիճակում, ինչպիսին նրանք առավոտյան էին: Այսինքն, եթե Դուք ստիպված եք կատարել որևէ բարդ, տհաճ, ձանձրալի խնդիր, ապա պետք է դա անել առավոտյան, քանի որ երեկոյան Դուք կունենաք հարյուրավոր և հազարավոր պատճառներ դա հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու համար:

2. Վաղ առավոտյան քիչ է ձանձրույթը

Եթե Դուք կարող եք սկսել Ձեր օրն իսկապես վաղ, նույնիսկ այնքան վաղ, մինչև ամբողջ քաղաքը սկսում է իր խենթ մրցավազքը, ապա կտեսնեք, որ Դուք գտնվում եք կախարդական քնած թագավորությունում: Դատարկ փողոցներ և զբոսայգիներ, ոչ մի տեղ չկան խցանումներ և հերթեր, ոչ ոք չի զանգում Ձեր հեռախոսին և չի ուղարկում Ձեզ հետագա հանդիպման 501-րդ հիշեցումը:

Աշխարհը դեռ քնած է և Ձեզ տալիս է մի քանի թանկարժեք ժամ, որտեղ Դուք կարող եք ինչ-որ բան անել: Մի կորցրեք այս կախարդական ժամանակը:

3. Առավոտյան քիչ են գայթակղությունները

Վաղ առավոտյան Դուք արթնանում եք և տեսնում, որ սոցցանցերում կա ընդամենը 3 ծանուցում, էլփոստի միջոցով ոչ ոք Ձեզ նամակներ չի ուղարկել և անգամ սարսափելի նորությունները դեռ չեն անհանգստացնում: Առավոտյան Դուք չեք կարողանա շեղվել վիրտուալ կյանքում, անգամ եթե շատ ցանկանաք: Ճիշտ ժամանակն է սեփական գործերով կամ, վերջապես, սեփական մարմնով զբաղվելու համար:

4. Հագեցած առավոտը փրկում է ողջ օրը

Եթե վաղ առավոտյան կարողանաք կատարել Ձեր առջև դրված առաջադրանքներից գոնե մեկը, ապա հեշտությամբ կկատարեք նաև մյուսները: Բացի այդ՝ երեկոյան Դուք կունենաք ազատ ժամանակ:

Եթե սկսեք աշխատել կեսօրին, ապա Ձեր ամբողջ օրը կընթանա քաոտիկ: Դուք, հավանաբար, կկատարեք քիչ առաջադրանքներ, չեք հանգստանա և ուշ կքնեք:

5. Առավոտյան ցածր է սթրեսի մակարդակը

Ավելի ճիշտ՝ ընդհանրապես բացակայում է: Ձեր մտքի վիճակն այդ պահին կարելի է համեմատել հանգիստ ջրի մակերեսի հետ, որը արտացոլում է արևի առաջին ճառագայթները: Այս տրամադրությամբ հեշտ է մեդիտացիա անել, զբաղվել յոգայով և կենտրոնանալ գրքեր ընթերցելու վրա:

Միանգամայն այլ պատկեր կլինի, եթե Դուք այդ նույն գործողությունները կատարեք երեկոյան կամ աշխատանքային ընդմիջումների ժամանակ:

6. Դուք հնարավորություն կունենաք հանգստանալու ցերեկը

Եթե շատ վաղ եք արթնանում և կատարում եք Ձեր բոլոր գործերը, ապա կեսօրից հետո կունենաք ազատ ժամանակ հանգստանալու համար: Իսկ ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան համեղ ճաշից հետո մաքուր խղճով պառկելն ու մի փոքր հանգստանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել