Operativ.am-ը գրում է․

Լոնդոնի Հիթրոու օդակայանում ոստիկանությունը բռնագրավել է 5 մլն դոլար արժողությամբ շուրջ 104 կգ ոսկու սալիկներ, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ սալիկների բռնագրավումը կատարվել է հարավամերիկյան նարկոկարտելի հանցավոր գործունեությունը հետաքննելու շրջանակներում:

Ոսկու սալիկները բռնագրավվել էին մասնավոր ինքնաթիռով Վենեսուելայից Կայմանյան կղզիներ դրանք տեղափոլելու փորձի ժամանակ:

Բռնագրավումը կատարվել էր մեկ ամիս առաջ, սակայն Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը միայն այժմ է թույլատրել իշխանություններին ներառել ոսկու սալիկները հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների աղբյուրների մասին ակտում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել