Արդյո՞ք մենք հայերս պատրաստ ենք խաղաղությանն և բաց սահմաններին թշնամի/հարևանների հետ։ Մի կողմ դնենք քաղաքական և տնտեսական գնահատականները։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք չվաճառել մեր տները, հողակտորները և բիզնեսները՝ նույնիսկ շատ բարձր արժեքներով։ Բաց սահման ասածը միայն սահմանով չի ավարտվելու։ Դա նաև բավականին լուրջ «նախկին թշնամիների» ներհոսք է բերելու Հայաստան։ Արդյո՞ք մեր ժողովուրդը հոգեպես պատրաստ է դիմակայել փողային փորձությանը։ Բոլոր պատերազմները չեն, որոնք հանգուցալուծվում են մարտի դաշտում։ Կան շատ պատերազմներ, որոնց հանգուցալուծումը լինում է հենց փողի միջոցով։ Այսինք հակամարտող  կողմերից մեկը ուղղակի գնում է հակարակորդի տնտեսությունը՝ այդպիսով տիրանալով հակարակորդին ներսից։ 
Այժմ նորից, արդյո՞ք մենք որպես Ազդ պատրաստ ենք դիմակայել այդ փորձությանը, արդյո՞ք մեզ պետք են բաց սահմաններ։ 
Իմ կարծիքով ոչ, մենք դրան պատրաստ չենք։ Պատրաստ լինելու համար պետք է դաստիարակել սերունդներ, որոնց համար հայրենիքից թանկ բան չկա, սերունդներ, որոնց համար թշնամին՝ թշնամի է, սերունդներ, որոնց համար թշնամու փողը կեղտ է և ի վերջո սերունդներ, որոնք պատրաստ են ծառայել հայրենիքին, այլ ոչ թե մտածեն թե ինչպես այն ծառայեցնել իրենց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել