Փաշինյանի հերթական ստոր ու նենգ սուտը, թե բա՝ Հայաստանում հնարավոր է հաջողության հասնել սովորելով ու աշխատելով: Բոլորը շատ լավ գիտեն որ հնարավոր չի արդար քրտինքով փող աշխատել մի երկրում որտեղ Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսներում 50% փայ է, որտեղ մենաշնորհները խեղդում են մրցակիցներին, որտեղ օլիգարխիան և իրենց ընտանիքի անդամները անպատիժ են մնում իսկ իշխանավորները երբեք պատասխանատվություն չեն կրում իրենց արարքների ու ասածների համար: Էդ ի՞նչն ա է էս մի տարվա մեջ փոխվել որ կչեղարկեր այս ամենը: Ավելին՝ հենց Նիկոլն ու իր շրջապատն են ապացուցում, որ այս երկրում հաջողության հասնելու համար պիտի լինես տհաս, տգետ, խաբեբա, անպատասխանատու, ծույլ ու ապիկար... բայց հավատարիմ... նուու... հավատարիմոտ... մինչև մյուսը չգա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել