2 ամիս առաջ հայհոյանքի պատճառով աշխատանքից հեռացված «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիան կարող է աշխատանքի վերադառնալ։ Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նա նաև նշել է, որ «Ռուսթավի 2»-ի նոր սեփականատեր Քիբար Խալվաշին չի միջամտի հեռուստաալիքի խմբագրային քաղաքականությանը։

Սալիան նշել է, որ հեռուստաընկերության ֆինանսական դրությունը սպասվածից ավելի վատ է։ Նա խոստացել է դրա սեփականատիրոջ հետ քննարկել հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը, որը կվերահսկի կադրային հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել