FaceApp հավելվածի օգնությամբ լուսանկարներում ծերացումը իրականության հետ համընկնում է ոչ ավելի, քան 33%-ով: Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ Վալերի Նովոսելյովը: Նրա կարծիքով՝ ծրագրի ելակետային տեղեկատվությունը քիչ է՝ ավելի ճշգրիտ հաշվարկման համար:

«Դատելով ամեն ինչից՝ համենայնդեպս այն չունի նորմալ ալգորիթմ, գերիատրիկ տվյալները շատ քիչ են: Այնտեղ, բացի լուսանկարից, ոչինչ չի դրվում»,- հայտարարել է բժիշկը «Զվեզդա» հեռուստաալիքում:

Բժիշկը պարզաբաբանել է, որ արտաքինը ծեր տարիքում ստացվում է մի շարք գործոններից: Այդ թվում են՝ կյանքի ընդհանուր որակը, հուզական վիճակը, վնասակար սովորույթները և ժառանգականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել