Ֆրանսիայում օդերևութաբանները հայտնել են, որ երկրում օդի ջերմաստիճանը պատմական ռեկորդ է սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրանց տվյալներով՝ հուլիսյան տապերի ժամանակ երկրի առանձին շրջաններում ջերմաստիճանը 46 աստիճան է։ Այդպիսի ջերմաստիճան է գրանցվել Վերարգ քաղաքում։

«Դա նոր, բացարձակ ջերմաստիճանի ռեկորդ է»,- ընդգծել են օդերևութաբանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել