Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ էլ Սաուդը հայտարարել է, որ ամերիկյան կողմին թույլ է տալիս երկրի տարածքում զինվորականներ տեղակայել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրը նշել է, որ սկզբի համար Սաուդյան Արաբիա շուրջ 500 ամերիկացի կժամանի։ Նրանք կհետևեն տարածաշրջանում անվտանգությանը և կկանխեն երկրի նկատմամբ սպառնալիքները։

Վերջին տվյալներով՝ Սաուդյան Արաբիա ամերիկյան զորքեր ուղարկելու գործողությունն արդեն մեկնարկել է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել