Ցանցահեններին հաջողվել է ստանալ Լոնդոնի ոստիկանության կայքը և աշխատակիցների սոցցանցների գաղտանաբառերը, հաղորդում է The Independent-ը։

Դրանից հետո անհայտ անձինք սոցկայքերի նրանց էջերում ոչ պատշաճ արտահայտություններով գրառումներ են հրապարակել։ Այդպիսով ցանցահենները փորձել են Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել ռեփեր Digga D-ի ձերբակալմանը, որը բանտում է։

Նշվում է, որ անհայտ անձինք պահանջել են ազատ արձակել ռեփերին, կամ իրենք կշարունակեն ոստիկանության աշխատակիցների էջերին սադրիչ գրառումներ հրապարակել։

Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի խոսքով՝ տվյալ պահին ոստիկանությունը փորձում է ապահովել տվյալների անվտանգությունը և կոչ է անում անտեսել իրենց մասին ֆեյք տեղեկատվությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել