Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտնել են քաղցկեղածին հիվանդությունների առաջացման անսպասելի պատճառը։

Նրանք պարզել են, որ ռադիոկատիվ ճառագայթման ցածր չափաբաժինները, որոնք առողջության համար վնասակար չեն համարվում, իրականում վտանգավոր են։

Այսպես՝ այդ չափաբաժինը հավասարազոր է երեք համակարգչային տոմոգրաֆիայի։ Մկների մոտ այն խթանել է քաղցկեղածին բջիջների առաջացմանը։

Նշվում է, որ ճառագայթման պատճառով մկների օրգանիզմում մեծացել է p53 գենում մուտացիոն բջիջների քանակը, ինչը կապված է չարորակ ուռուցքների առաջացման հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել