Armsport.am-ը գրում է.

«Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է այն մասին, թե կա արդյոք պաշտպանության գծի խաղացող, որից ինքը վախենում է: Ինչպես նաև, խոսել է դժվարություններից, որոնց նա բախվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի հետ դիմակայություններում:

«Վախեցե՞լ եմ արդյոք որևէ խաղացողից:

Ոչ, նման բան չի եղել: Բայց, անկեղծ ասած, ԱՊԼ-ում շատ են լավ պաշտպանները, անցած մրցաշրջանում հատկապես ուժեղ էր Վան Դեյքը: Ահա թե ինչու հենց նա ստացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նա իսկապես լավն է: Ուժեղ է: Ես հիշում եմ՝ մենք հյուրընկալվելիս խաղում էինք «Լիվերպուլի» հետ, և ես հարձակվողն էի: Ես փորձում էի ցատկել ու պայքարել գնդակի համար, բայց Վան Դեյքի հետ մենապայքարում ընկա: Շանս չկար», - ասել է Ազարը aLifeofMagicMoments YouTube-յան ալիքին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել