Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխության մասին:

«Մենք պետք է հարգենք իրերի ներկայիս դասավորությունը: Մենք՝ ակումբի հետ գիտենք, թե ինչ ենք ուզում և ինչ կարող է տեղի ունենալ մինչև ամսի 31-ը: Հնարավոր են փոփոխություններ. ինչպես հեռացողներ, այնպես էլ՝ նորեկներ:

Մանրամասներ չեմ հաղորդի հիմա:

Ինչ վերաբերում է Պոգբային, մենք՝ ակումբի հետ, ունենք պլան: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Հենց այս պահին մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղին: Դրանից հետո շատ բան կարող է փոխվել», - Զիդանի խոսքերն է մեջբերել AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի «Ռեալից» Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը», որի կազմում ֆրանսիացին խաղացել է 2012-2016 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել