Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles dArménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի խոսքով՝ ֆրանսահայ համայնքը ակնկալում է, որ Ֆրանսիան ավելի շատ տնտեսական ներդրումներ կատարի Հայաստանում․ այդ տեսակետից մեր հարաբերությունները թույլ են:

Tert.am-ի հետ զրույցում Թորանյանը նկատեց, որ այս հարցում նույն իրավիճակը չէ, ինչը որ Հայաստանի և Ռուսաստանի կամ Հայաստանի և Գերմանիայի դեպքում է:

«Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ցուցակում Ֆրանսիան հետևի շարքում է: Երբ հաշվի ենք առնում այն ներուժը, որ ունի Ֆրանսիայում հայ համայնքը, նկատում ենք, որ եղած տնտեսական կապերը տկար են»,- ասաց նա:

Արա Թորանյանի խոսքով՝ Ֆրանսիայում հայ համայնքը իսկապես քաղաքական մեծ ներկայություն է: «Մենք ապրիլի 24-ին ցույցեր ենք իրականացնում Ֆրանսիայում, և դա աջակցության է արժանանում Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Գիտեք, որ ապրիլի 24-ը հռչակվել է որպես Ֆրանսիայի Հանրապետության ազգային օր: Նախագահ Մակրոնը, ինչպես նաև իրեն նախորդող Ֆրանսուա Օլանդը, ներկա են լինում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կազմակերպած տարեկան ընթրիքին: Այդ առիթով մենք կարծիքներ ենք փոխանակում նրանց հետ և ասում ենք՝ ինչ ենք սպասում նրանցից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել