Հնդկաստանի Ասսամ նահանգի Կազիրանգա քաղաքում, որտեղ ջրեհեղեղներ են, էգ վագրը փախել է Ազգային պարկից և մտել տեղի բնակիչներից մեկի տունը, հաղորդում է BBC-ն:

Ենթադրվում է, որ վագրը փախել է քաղաքի ազգային պարկից, որտեղ վերջին օրերին ուժեղ ջրհեղեղների հետևանքով արդեն 92 կենդանի է սատկել:

Կենդանուն առաջին անգամ նկատել են պարկից 200 մ հեռավորության վրա՝ մայրուղու մոտ: Երթևեկությունը, հավանաբար, նեղել է վագրին, և նա հանգիստ է որոնել մոտակա տներից մեկում:

Տանտերը, տեսնելով գիշատչին, ընտանիքի անդամների հետ միասին լքել է տունը, և կենդանին հնարավորություն է ունեցել ամբողջ գիշեր տանտերերի անկողնում հանգստանալու:

Ավելի ուշ վայրի բնության հարցերով զբաղվող ծառայությունների աշխատակիցները կենդանուն ապահով կերպով դեպի ջունգլիներ են ուղեկցել:

Հաղորդվում է, որ Հնդկաստանի արևելյան Բիհար և Ասսամ նահանգներում տեղացող հորդառատ անձրևներն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ են դարձել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել