Մազաթափությունն ու ճաղատացումն այսօր բավականին տարածված խնդիր են երկու սեռերի համար էլ: Դա կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, ինչպիսիք են ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսը, անբավարար սնունդը, հորմոնալ դիսբալանսը, ալերգիան, վատ հիգիենան ու մազերի խնամքի ոչ ճիշտ միջոցների կիրառությունը:

Ստորև ներկայացվող դիմակը խթանում է նոր մազերի աճն այն տեղերում, ուր նրանք թափվել են: Բացի դրանից՝ այն խորը կսնուցի ձեր մազերը ու դրանք կդարձնի ավելի առողջ և ուժեղ:

Այս էժան և թեթև դիմակը դուք պետք է կիրառեք շաբաթական մեկ անգամ:

Բաղադրիչները`

• 1 ձու
• 1 հասած բանան
• 1 ճաշի գդալ մեղր
• 125 մլ կամ կես բաժակ գարեջուր

Պատրաստման եղանակը`

• Ափսեի մեջ տրորեք բանանն ու ավելացրեք մեկ ձու:
• Լավ խառնեք մինչև միատարր զանգված դառնալը:
• Ավելացրեք մեղրն ու գարեջուրը ու կրկին լավ խառնեք:
• Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին ու մերսեք 5 րոպեների ընթացքում:
• Լոգանքի համար նախատեսված գլխարկը դրեք ու թողեք մեկ ժամ:
• Ապա մազերը լվացեք սովորականի պես:

Բանանը կալիումի ու A, C, E վիտամինների գերազանց աղբյուր է, ինչը դրանք թույլ մազերի համար կատարյալ միջոց է դարձնում: Այս վիտամիններն անհրաժեշտ են առողջ և ուժեղ մազերի համար:

Ձուն հարուստ է սպիտակուցներով, իսկ մազերի բաղկացուցիչներից մեկը սպիտակուցն է: Այսպիսով՝ սպիտակուցները կարևոր դեր են խաղում առողջ մազերի աճի համար: Բացի դրանից՝ ձուն ձեր մազերին անհավանական փայլ կհաղորդի:

Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են մազարմատները:
Մեղրն ազդում է որպես խոնավեցնող միջոց, ու կարող է փափկեցնել ու հարթեցնել մազերը: Դա այնպիսի վիտամինների գերազանց աղբյուր է, որոնք շատ օգտակար են ձեր գլխամաշկի համար: Բացի դրանից՝ կանոնավոր կիրառության դեպքում մեղրը կարող է բացել ձեր մազերի գույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել