Կանոնավոր կերպով սուրճի օգտագործումը ոչ մի կերպ չի ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի կամ դրանից մահանալու վրա, պարզել են Ավստրալիայի QIMR Berghofer բժշկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է International Journalof Epidemiology ամսագրում։

Ըստ MedicalXpress-ի մամուլի ամփոփագրի՝ հետազոտողներն ուսումնասիրել են 46 հազար մարդու տվյալներ, որոնց մոտ ախտորոշել են քաղցկեղ (կաթնագեղձի, ձվարանների, թոքերի և շագանակագեղձի), ներառյալ՝ մոտ 7000 հազար մարդ, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Այդ պացիենտների գենետիկ ինֆորմացիան և սննդի նախասիրությունները համեմատել են 270 հազար մարդկանց տվյալների հետ, որոնք երբեք չեն հիվանդացել ուռուցքային հիվանդություններով։

Ինչպես պարզվել է, սուրճը չի ավելացնում հիվանդների թիվը, բայց չի էլ պաշտպանում հիվանդությունից։

Գիտնականների խոսքերով, թեև կան աշխատանքներ, որոնք ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը, բայց և կան տվյալներ այն մասին, որ սուրճի հանդեպ գենետիկ հակվածություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում այդ հիվանդությանը։ Նման հակասությունն արդյունքներում մատնանշել է հավելյալ հետազոտությունների անհրաժեշտության մասին։ Նոր աշխատանքը, սակայն, ցույց է տվել, որ սուրճի օգտագործման հակվածությունը ոչ քաղցկեղի ռիսկի գործոն է, ոչ էլ քաղցկեղից պաշտպանվելու միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել