Հռոմի իշխանություններն արգելել են «botticelle» կառքերին ճանապարհի երթևեկելի հատված դուրս գալ, հաղորդում է «EuroPulse»-ը:

Արգելքն ուժի մեջ կմտնի արդեն 2019 թ.-ին, և զբոսաշրջիկները «botticelle»-ով կարող են զբոսնել միայն այգիներում և պատմական կալվածքներում: Նման միջոցը պետք է պաշտպանի ձիերին ամռան տապից և սթրեսից աշխույժ երթևեկության պատճառով: Բացի այդ՝ դրանք չեն խանգարի հետիոտներին և վարորդներին:

Նման որոշման ընդունման համար հանդես են եկել և՛ կենդանիների պաշտպանները, և՛ վարորդները: Ավելին՝ կենդանիների պաշտպանները կարծում են, որ «bottichelle»-ները պետք է ամբողջովին արգելվեն: Նրանց կարծիքով՝ ձիով զբասանքի համար ավելի հարմար է գյուղական տեղանքը:

Քաղաքային իշխանությունները սատարում են այս տեսակետը, սակայն նշում են, որ արգելքը պետք է աստիճանաբար մտցվի, որպեսզի այդ գործունեությամբ զբաղվող անձինք կարողանան այլ բիզնեսով զբաղվել: Այժմ քաղաքապետարանը կառապաններին առաջարկում է տաքսու վարորդի մասնագիտություն ստանալ անվճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել