Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կարող է շարունակել Գերմանիայի կառավարության ղեկավարի լիազորությունների կատարումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մերկելը նշել է, որ ի վիճակի է կատարել իր վրա դրված պարտականությունները: Նրա խոսքերով` առողջական վիճակը թույլ է տալիս նրան զբաղեցնել իր պաշտոնը:

Այնուամենայնիվ, Մերկելը հույս ունի, որ 2021թ.-ին իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո «այլ կյանք կունենա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի մոտ հազվագյուտ և քիչ ուսումնասիրված հիվանդություն է հայտնաբերվել՝ օրթոստատիկ սարսուռ: Այս հիվանդության պատճառով Գերմանիայի կանցլերը դողի նոպաներ է ունեցել հասարակության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել