Իրական Նոր Հայաստանում մարդու, քաղաքացու, ազգակցի հանդեպ անգամ առանց անձը նշելու և վերացական «վնգստալ» արտահայտությունը կիրառող պաշտոնյան տասը անգամ պիտի հայցի հանրության ներողամտությունը՝ հինգ անգամը` մինչև հրաժարականը, հինգը՝ հրաժարականից հետո:

Քանի դեռ կարելի է օգտագործել նման բառակազմ ու շարունակել պաշտոնավարել՝ խոսքերը նոր Հայաստանի մասին փուչ են, իրականությունը շարունակաբար սերմանվող ատելությունն է, ցինիզմն ու գավառամտությունը…

Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ Իջևանում կամ որևէ այլ վայրում առանց երկար մտածելու մահակ է կիրառում և կիրառելու:

Եվ այս կապն այսօր առավել քան իրական է և, ցավոք, արդեն նաև առարկայական…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել