Armsport.am-ը գրում է․

Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում կապանյան թիմն անցկացրել է ստուգողական թվով երրորդ հանդիպումը։

Այս անգամ մրցակիցը բուլղարական «Բելասիցա» ակումբն էր, որին կապանյան թիմը հաղթել է 4:2 հաշվով:

Առաջին կեսում թիմերը փոխանկվել են երկուական գոլերով,կապանյան թիմից աչքի են ընկել Գևորգ Օհանյանն ու Գեղամ Թումբարյանը։ Երկրորդ կեսում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կարողացել են ևս երկու գոլ խփել, դուբլ է ձևակերպել Էմիլ Եղիազարյանը։

«Գանձասար-Կապանը» Բուլղարիայի հավաքականի ընթացքում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին։ Մրցակիցը Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս» ակումբն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել