Panorama.am-ը գրում է․

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանը 90-ական թվականներից գործող կենտրոնի լուծարման նախաձեռնությունները մեկնաբանում  է երեք ասպեկտով՝ բարոյական, իրավական, քաղաքական։

«Բարոյական ասպեկտը հետևյալն է. երբ երկու ամիս առաջ ԵՊՀ հոգաբարձուների նիստում ընտրվում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ պաշտոնակատար ընտրվում է  օպերատիվ կառավարման համար։ Օպերատիվ խնդիրներից մեկն էլ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, ըստ երևույթին»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը նկատեց Վարագյանը։

Նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ, նախկին ԿԳ փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է, որ գործող ստորաբաժանումների մասին սկսեն քննարկումներ, դրանք իրենց գործունեության վերաբերյալ հիմնավորումներ ու գնահատականներ ներկայացնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել