Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է ծխի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի դադարեցման և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում տիրող իրավիճակի կադրերը: 

Չվերթի ուղևորները Երևան են ուղարկվել այլ ինքնաթիռով, որը մեկնել է տեղի ժամանակով ժամը 5.34-ին, ընդ որում՝ 28 ուղևոր հրաժարվել է այլընտրանքային թռիչքից: Նրանցից 2-ը հոսպիտալացվել են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր սրահում ծխի ազդանշանի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում N4 477 չվերթի ժամանակ: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում:

Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին:

Տեսանյութը՝ ren.tv-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել