Armsport.am-ը գրում է․

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել «Մեխելենին» հեռացնել Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից՝ կապված Բելգիայի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու հետ:

Հունիսի 3-ին,ՈՒԵՖԱ-ի հետաքննության արդյունքում, թիմը թույլտվություն է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլին, սակայն բելգիական արբիտրաժային դատարանը թիմին որակազրկել է մեկ եվրագավաթային մրցաշրջանով՝ հավանություն տալով Բելգիայի թագավորական ֆուտբոլային միության (ԲԱՍ) որոշմանը:

ՈՒԵՖԱ-ն վերանայել է իր որոշումը և հաստատել բելգիական ակումբի մասնակցությունը անօրինական հաղթանակներին:

«Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ ՈՒԵՖԱ-ն կարող է հիմնվել ազգային կամ միջազգային մարզական կազմակերպության, ինչպես նաև արբիտրաժային կամ պետական դատարանի այս կամ այն որոշման վրա: Հաշվի է առնվել, որ ՈՒԵՖԱ-ն պայքարում է պայմանավորված խաղերի դեմ, որոնք ժամանակակից սպորտի լուրջ խնդիր են: Կարևոր հանգամանք է եղել նաև այն փաստը, որ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան ԲԱՍ-ի որոշումից հետո 2019/20 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի մասնակիցների ցուցակից հանել է «Մեխելենին»: ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ ատյանը ճանաչել է ՖՖԲ-ի և ԲԱՍ-ի որոշումը՝ «Մեխելենին» հեռացնել ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից և չեղյալ համարել հուլիսի 15-ի որոշումը»,-ասված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել