Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցու­թյամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սա­ռը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել:

«Ոստիկանը մերն է» վանկար-կումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: Ոստիկաններն էլ, լա­վագույն ավանդույթներին հավատարիմ, գիշերով քնած տեղից հանել էին ցույցի մասնակից երիտասարդներին ու, ծնողների, երեխաների, կնոջ աչքի առջև բռնի ուժ գործադրելով, տարել անհայտ ուղղությամբ:

Տուժել էին թե ծառերի հատումն օրինականացնել պահանջողները, թե հասարակական կարգը հսկողները:

Պատգամավորները, կառավարության ներկայացուցիչ­ները, մերձիշխանական քաղաքագետները, փորձագետներն ու վարձու ֆեյ-քերը լծված էին ցուցարարներին դատապարտելու ու պախարակելու սուրբ գործին, այնինչ հիմնական մեղավորը հենց իշխանական բուրգի ամենավե­րին էշելոններում կանգնածներն են, որ կառավարման ղեկը ստանձնելուդ հետո երբևէ, անգամ հարևանցի հորդորով համերաշխության ու հանդուրժո­ղականության կոչով հանդես չեն եկել: Դեռ մի բան էլ, վարչապետի մակար­դակով, սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները, հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկանների պա­հանջներին (այն ոստիկանների, որոնց նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք անպատիժ մնացին), թե՞ սիրո և համերաշխության մթնոլորտի վսեմ գաղափարը սրտներում և հանուն պետության շահի ծառահատմանն այ­լընտրանք գտնեին ու արտագաղթեին երկրից: Չէ՞ որ անտառն իրենցն է, կու­զեն կհատեն, կուզեն չեն հատի, բանաձևումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել «իրենց դուռն է, ուզում են. խփում են» արտահայտությամբ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել