Microsoft-ը պատրաստվում է ստեղծել Ձեր հոլոգրաֆը, որը կկարողանա խոսել օտար լեզվով։

Նման նորամուծության մասին հայտարարվել է Microsoft HoloLens պրեզենտացիայի ժամանակ։ Մասնագետ-ծրագրավորողները ստեղծել են գործադիր տնօրեն Ջուլիա Ուայթի հոլոգրամը, որը խոսել է վերջինիս ձայնով, սակայն՝ ճապոներեն։

Նման տեխնոլոգիայի միջոցով հոլոգրամը չափազանց ճշմարտանման է ստեղծվում, իսկ յուրաքանչյուր լեզվով ելույթ ունենալու հնարավորությունը թույլ է տալիս պրեզենտացիաներ անել աշխարհի բոլոր երկրներում առանց թարգմանչի օգնության։

Իհարկե, տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև ոչ բարի նպատակներով, օրինակ՝ կեղծ բառեր արտաբերելու կամ գործողություններ կատարելու համար։

Սակայն դրա համար հարկավոր է հոլոգրամի կիրառման պրոֆեսիոնալ մակարդակի հասանելիություն ձեռք բերել՝ կիրառելով բարձրորակ մասնագիտացված տեսախցիկներ և HoloLens թանկարժեք ականջակալներ ու սարքերի հավաքածու։

Ասում են, որ նման տեխնոլոգիաներով մոտ ապագայում զինված կլինեն սմարթֆոնները, որոնք կկարողանան միախառնված իրականություն ստեղծել։

Մեզ մնում է արդեն չհավատալ մեր աչքերին ու ականջներին, քանի որ աշխարհում ստեղծվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց մասին մենք չենք էլ մտածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել