Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարք են խոցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անօդաչու թռչող սարքն ամիջապես ոչնչացվել է»,- ասել է նա՝ հավելելով, որ հետախուզական սարքը Հորմուզի նեղուցում գտնվել է ամերիկյան նավից գրեթե 900 մ հեռավորության վրա:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը սպառնալիք է ներկայացրել ամերիկյան նավի համար: Թրամփը նաեւ այլ երկրներին կոչ է արել պաշտպանել իրենց նավերը:

Նշենք, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածությունն աճեց հունիսի 13-ին Օմանի ծոցում Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակումից հետո: ԱՄՆ-ը դրանում մեղադրեց Իրանին եւ հայտարարեց, որ մտադիր է պաշտպանել տարածաշրջանում նավավարության ազատությունը:

Իրանը մեղադրանքներն անհիմն է համարում եւ նշում է, որ իրենք մտահոգված են տեղի ունեցածով:

Հունիսի վերջին Իրանը հայտնեց ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ այն խախտել էր Իրանի օդային տարածքը, սակայն ԱՄՆ-ում հերքում են օդային տարածքի խախտումը:

Դրանից հետո ԱՄՆ-ը սկսեց պատասխան պատրաստել Իրանի գործողություններին: Թրամփը Twitter-ում գրեց, որ Իրանի դեմ հարվածը կանխել է ծրագրված հարվածից 10 րոպե առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել