Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JIKA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Որպես Հայաստանում JIKA-ի ծրագրերի համակարգող գրասենյակի ղեկավարի՝ Յուկիհիկո Եջիրիին ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացման և կարողությունների մեծացմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վերամշակմանն ուղղված ծրագրերի նախագծերը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության խորացման և դրա համատեքստում համատեղ այլ ծրագրեր մեկնարկելու հարցերի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել