Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհին շեֆ-խոհարարի է որոնում։
Տեղեկատվությունը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է, որ թագավորական ընտանիքը շեֆ-խոհարարի է որոնում ամբողջ աշխատանքային օրվա համար։ Պահանջների շարքում են «ակնհայտ ոգևորությունը սննդի պատրաստմամբ», որպեսզի ճաշատեսակներն «ամենաբարձր մակարդակի լինեն» և բավարարեն թագավորական ընտանիքի անդամների նրբին ճաշակը։
Եղիսաբեթ II-ի ներկայացուցիչները հայտնել են, որ թեկնածուն պետք է պատրաստ լինի երկար ժամանակ աշխատել, քանի որ պատասխանատու է լինելու խոհանոցի աշխատանքի, խոհարարների անձնակազմի և այլ աշխատակիցների վերահսկողության համար։
Աշխատանքը ենթադրում է տարվա ընթացքում 22 076 ֆունտ աշխատավարձ։ Գլխավոր խոհարարը հնարավորություն կունենա նաև բնակվել Բուքինգհեմյան պալատում և սնվել տեղի խոհանոցում։
Նշվում է, որ խրախուսվում է աշխատանքային փորձը հանրային սննդի ոլորտում։ Հաշվի կառնվեն նաև ունակություններն ու էնտուզիազմը, հայտնում է Metro-ն։