ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Չարլզ շրջանի բնակչուհի 104-ամյա Վիրջինիա Լեյթները բացահայտել է երկարակեցության գաղտնիքները:

Տարեց կնոջ խոսքով՝ կազմվածքը պահպանելու համար պետք է համաշխարհային միտումներից տեղյակ լինել և չվախենալ կրեատիվությունից:

The Daily Mail-ը հաղորդում է, որ, չնայած մեծ տարիքին, Վիրջինիան փորձում է ինչ-որ նոր բան սովորել, պարերի է հաճախում և լավատեսորեն է նայում աշխարհին:

«Ես ուզում եմ պարել և ուրախանալ»,- ասում է նա: Վիջինիան չի վախենում է փոփոխություններից, նա հաճախել է համակարգչային գրագիտության դասընթացներին, սովորել է կարել, պատկերասրահում իր նկարներն է ցուցադրել:

Նրա մտերիմ բարեկամները՝ ծնողները, հորեղբայրները և քույրերը, նույնպես երկարակյացներ են եղել:

Վիրջինիան նշում է, որ հավերժական պատանեկության բանալին ակտիվ կենսակերպն է. ամեն առավոտ նա ժամանակ է հատկացնում ֆիզիկական վարժություններին, հաճախ է գնում տեղական գրադարան:

«Անցյալ տարիներին ես հասկացա, որ հարկավոր է կենտրոնանալ դրական պահերի վրա: Այն տանը, որտեղ ես ապրում եմ, ես բացել եմ լավատեսների ակումբ, որտեղ մարդիկ կարող են միասին հավաքվել կյանքի լուսավոր կողմին նայելու համար»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել