Պարանոցի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Դրանցից գլխավորներն են՝ աշխատանքային օրվա ընթացքում պարանոցի անհարմար դիրքը, սխալ կեցվածքը, երբ մարդը քայլում է մշտապես խոնարհված գլխով, ողնաշարի վերևի մասի օստեոխոնդրոզը: 

Մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է պարանոցի շրջանի ցավերը թեթևացնել կամ ամբողջովին վերացնել:

– Տաքացնող շփումներ: Դրանք առաջացնում են արյան ներհոսք և նվազեցնում կամ լրիվ վերացնում են ցավը։
– Տաք ցնցուղը, տաքացնող ջերմակը և այլ ցանկացած տաքություն հանգստացնում են ցավերը։
– Հարվածի կամ վնասվածքի դեպքում պարանոցի շրջանում դնում են սառույց ցավը թեթևացնելու համար (պահել 2-3 րոպե)։
– Երբեմն ցավը թեթևանում է, եթե մարդը քնում է առանց բարձի և կոշտ ներքնակի վրա։
– Համակարգչի մոտ աշխատելիս ջանացեք գլուխը պահել ուղիղ, ժամանակ առ ժամանակ կատարեք պարանոցի շրջանաձև շարժումներ: Պետք է էկրանը գտնվի ձեր աչքերի մակարդակին։
– Եթե ձեր պարանոցը ցավում է, ապա փողոցում այն փաթաթեք շարֆով, որովհետև ցրտից ցավերն ուժեղանում են։
– Սովորեք թուլանալ, ինչին ձեզ կօգնեն մարմինը թուլացնող վարժությունները:
– Մի մոռացեք, որ ձեր գլուխը կշռում է 3.5 կգ, և այդ ծանրությունից պարանոցը հոգնում է: Այդ պատճառով, եթե դուք աշխատում եք նստած, ժամանակ առ ժամանակ վեր կացեք և քայլեք։
– Ցավից ազատվելու համար կարելի է անել մի քանի ֆիզիկական վարժություններ։
– Գլխի թեքում հետ և առաջ: Թեքումներն արվում են ուժով ու մաքսիմալ ամպլիտուդայով:
– Գլխի պտտումներ կողքից կողք (մինչև սահմանը)։
– Ձեռքի ափը դրեք գլխի մի կողմին և ճնշեք, ինչքան կարելի է ուժեղ: Վարժությունն անել նախ մի կողմի վրա, ապա՝ մյուս։
– Վերցրեք 2-3 կգ ծանրություն: Ձեռքերը տարածեք առաջ և վեր քաշեք ուսերը: Կրկնել 12-15 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել