Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահի խորհրդական և մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ՝ հայտնելով Անկարայի մտահոգությունը նորագույն F-35 կործանիչների արտադրության ծրագրում մասնակցության կասեցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին ասվում է թուրք առաջնորդի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել էր Թուրքիային նորագույն կործանիչների արտադրության ծրագրից բացառելու որոշման մասին: Այդ որոշումն ամերիկյան կողմն ընդունել է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման մեկնարկի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել