Tert.am-ը գրում է.

19.05

Ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը հանդիպում է Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին:

«Այլևս որևէ մեկին մենք թույլ չենք տալու, որ անօրինական գործողություններ կատարեն, մտնեն անտառ»,- հանդիպմանն ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ինչին ի պատասխան բողոքող երիտասարդներից մեկը հայտարարեց, որ իրենք էլ են ցանկանում օրինական ճանապարհով գումար վաստակել, եթե աշխատանքի առաջարկ արվի իրենց:

Ցուցարարներից մեկի հարցին, թե ձերբակալվածների ճակատագիրն ինչ է լինելու, ոստիկանապետը պատասխանեց, որ հարուցված է քրեկան գործ՝ խուլիգանության հատկանիշներով, ընթանում է նախաքննություն:

18.45

Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից, եղել են համարժեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված անձանց, ըստ Օսիպյանի, սպասվում է օրենքով նախատեսվածը: Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, որոնք, ըստ տեղի բնակիչների, «բռնի են եղել», ոստիկանապետն ասաց, որ չափազանցված է, իրականությանը չի համապաստասխանում:

«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Նա նշեց, որ ինքը հավանել է Իջևանը, դեռ մնալու է Իջևանում:

18.38

Իջանում ցուցարարները քիչ առաջ փակեցին մարզպետարանի հարակից փողոցը՝ պահանջելով հանդիպում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզպետարանում մասնակցում էին խորհրդակցության:

«Մեր ջահել տղերքին հետ բերեք, այսօր կալանավորված մեր տղաներին ազատ արձակեք»,- վանկարկում էր փողոցը փակած ցուցարարներից մեկը:

Մեծ թվով ոստիկանների միջամտությունից հետո հնարավոր եղավ ճանապարհը մասնակի բացել:

Ցուցարարների հետ այս պահին բանակցում են Ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը և ԱԺ պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը:

18.30

Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել