ԱՄՆ Կոլորադո նահանգում կազմակերպված անվտանգության տարեկան կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոսել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին՝ գրում է Anadolu-ն:

«Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ տեսակի պաշտպանության համակարգեր է ցանկանում գնել: ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համակարգերին համապատասխան աշխատեն»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա հայտնել է, որ Թուրքիայի կողմից գնված Ս-400 համակարգերը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի մեջ չեն ներառվելու և Թուրքիան էլ նման պահանջ չի ներկայացրել:

Ստոլտենբերգը անդրադարձել է նաև Ս-400-ների գնման պատճառով Ֆ-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցության կասեցման մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ «այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դեռևս շատ է կարևորում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել