Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հոգնեցրել է բրիտանացիներին իր «խեղճ ես» կարգավիճակով և թագավորական պարանոյայով։ Դրանով էլ բացատրվում է տվյալ պահին նրա նկատմամբ ատելի վերաբերմունքը, չնայած նախապես Միացյալ Թագավորության բնակիչները դրական էին տրամադրված արքայազն Հարիի կնոջ նկատմամբ, գրում է The Sun-ը։

Պարբերականը նշում է, որ բրիտանացիներն «արքայազն Հարիին երբեք այդքան դժբախտ չեն տեսել», որքան այժմ։ Մեգանին «պաշտպանելու» հուսահատ ձգտման պատճառով նա անգամ դադարել է ժպտալ։

Սասեքսի դքսուհու բացասական կողմերից են, ըստ ԶԼՄ-ների, փիառ սկանդալները, չափից շատ ծախսերը, սեփական ընտանիքի և բրիտանական հասարակության հետ վատ հարաբերությունները, ինչպես նաև թագավորական կարգերին հակասող արարքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել