Կազմվել է ամենից շատ լուսանկարվող տեսարժան վայրերի ցանկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ուսումնասիրությունն իրականացվել է համակարգչային տեսողության տեխնոլոգիայի միջոցով, որը գնահատել է ֆայլերի ամպիկային պահուստում պահված լուսանկարները։

Վարկանիշը գլխավորել է Էյֆելյան աշտարակը։ Երկրորդ տեղում Հռոմի Կոլիզեումն է, երրորդում՝ Տրևիի շատրվանը։ Չորրորդ տեղը զբաղեցրել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Փարիզի Աստվածամոր տաճարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել