Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոյին ձեռք բերելու մասին: 

24-ամյա ֆուտբոլիստը, ով Մադրիդի «Ռեալի» սան է, հինգ տարվա պայմանագիր է կնքել «Աթլետիկոյի» հետ: Գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ռոխիբլանկոսները» 40 միլիոն եվրո են վճարելու Էրմոսոյի համար, որը կազմում էր ֆուտբոլիստի հրաժարագինը:

Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ կարող է ստանալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել