Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ներ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչներից Էլեն Լորդը՝ հավելելով, որ հուլիսի 31-ից կմեկնարկի այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը։

Պատճառը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն են։        

ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալը ընդհանուր առմամբ մեծ վնաս չի հասցնի F-35-ների ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել։      

Ըստ Լորդի՝ մոտ 35 թուրք օդաչու, ովքեր վերապատրաստվում էին ԱՄՆ-ում այդ ինքնաթիռներից օգտվելու համար, մինչև հուլիսի 31-ը վերադառնալու են Թուրքիա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել