Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է ակումբից: 27-ամյա կոլումբիացու կարիերայի շարունակության երկու հավանական տարբերակ է թվում: Խոսքը իտալական «Նապոլիի» և իսպանական «Աթլետիկոյի» մասին է: 

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող, տրանսֆերային փորձագետ Ջանլուկա դի Մարցիոն, ավելի հավանական է թվում Խամեսի տեղափոխությունը Մադրիդի «Աթլետիկո»:

«Ռեալը» մտադիր է 50 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Խամեսին «Աթլետիկո»: 

Ավելի վաղ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակայնորեն հայտարարել էր, որ կցանկանար տեսնել Խամեսին իր թիմում: Աուրելիո Դե Լաուրենտիսը՝ «Նապոլիի» նախագահը հայտնել էր, որ տրանսֆերին խանգարում է «Ռեալը»: 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Աթլետիկոն» ձեռք է բերել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Մարկոս Լյորենտեին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել