Իջևանում տեղի ունեցածն ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկումն էր, բայց այն, ինչ երեկ Ֆեյսբուքում գրում էին իշխանական պատգամավորներն ու մանր ու միջին տասովչիկները, արդեն բանականության սահմանները հատում ա: Ուրեմն՝ երեկ էս վերոգրյալ ստյոպասաֆարյանները (մանր տասովչիկների ընդհանրական կերպար) ու իշխանական պատգամավորները գրում էին, որ ոստիկաններին ծեծել են նախկին իշխանությունների պատվերով, Ռոբերտ Քոչարյանն ա ուղղորդում, Սերժ Սարգսյանն ա ուղղորդում, կրիմինալն ա ուղղորդում: Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի «անդամներ» էլ մտել, մի պատգամավորի նմանատիպ ստատուսի տակ բողոքում էին «թավիշից» ու վճռական գործողությունների անցնելու կոչեր էին անում: 

Հիմա եկեք, էս շիզոֆրենիկների աչքը մտցրեք, որ էդ Իջևանի ոստիկան ծեծողների 99.9 տոկոսը ձեր նման դառմայեդներին ձեն տվողներն են, որ դուք դառնաք պատգամավոր, իսկ ստյոպասաֆարյանները մի քանի կոպեկ թուլափայով ՊՈԱԿ-ներում գործի ընդունվելով ձեր հետույքում ժամանակավոր բնակություն հաստատեն: Այ անշնորհակալ անմեղսունակներ, ե՞րբ եք դուք ինչ-որ մի հարցով պատասխանատվություն ստանձնելու: Վաղը-մյուս օրը էդ նույն ձեզ ձեն տվողները ձեր հետևից են գալու, ու էդ ժամանակ էլի մենք ենք ձեր տուտուզը փրկելու, բայց էդ ժամանակ հույս չունենաք, որ ձեր տուտուզի բնակիչներին էլ ենք փրկելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել