Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:  

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ ձերբակալվածների հարազատները հավաքվել են մարզպետարանի մոտ և բողոքում են տեղի ունեցածի  դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել