Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 28 հարց է, որոնցից 19-ը չզեկուցվող է, մեկը` գաղտնի: Կառավարությունը կքննարկի 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Կկազմակերպվեն նաև «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացման նպատակով գնման ընթացակարգերը, կներկայացվի սպորտի բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիդ Օվասապյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին հարցը: Գործադիրը հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և 2016 թվականի հունիսի 24-ին փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 2 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել