«Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերաց­րեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:

Այս հարցին մշտապես անդրադարձել է նաեւ «ժողովուրդ» օրաթերթը, եւ, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:

Այս օրեն­քով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տա­լիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնի­կական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հա­զար դրամ):

Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել