Tert.am-ը գրում է․

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Tert.am-ը ՀՀ ոստիկանությունից հարցրեց, թե ինչ ընթացք է տրվել երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներին:

«Երեկվանից ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը գտնվում է Իջևանում: Իջևանում են նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանների կողմից իրավիճակը վերահսկվում է, երեկվանից ճանապարհը բաց է: 

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած գործողություններին, ապա քրեական գործ է հարուցվել, 19 քաղաքացի բերման են ենթարկվել»,-ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել